Այսօր կդառնար 79 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեոնիդ Ենգիբարով – Հարևանները

Ա՜խ, ինչպես էին դատապարտում նկարչին հարևանները։ Բոլորը խոսում էին այն մասին, թե նա ի՜նչ, տաղանդավոր է, և ի՜նչ ափսոս է, որ խմում է ՝  թաքուն ուրախանալով, որ գոնե այս հարցում նման է իրենց։
Եվ ոչ-ոք չգիտեր, որ նկարչի տանը գինու սափորում արդեն վաղուց սովորական աղբյուրի ջուր է, որն առավոտները թեթև քայլվածքով բերում է նա, որին սիրում է նկարիչը։
Իսկ հարբած է, որովհետև խմում է վաղորդյան արևը, ձյունածածկ գագաթների ճերմակությունը և վրձնով թափթփում է դրանք իր կտավների վրա։
Ես այցելում էի նրա միշտ բաց տունը, ջուր խմում այն սափորից և, օրորվելով, երջանիկ ու տխուր, գնում տուն։
Երևի, այնուամենայնիվ, դա սովորական ջուր չէր, կամ էլ մեղավոր էին ջուրը լցնող ճկուն ձեռքերը, և աչքերը այն աղջկա, որը շատ է սիրում նկարչին, լեռնային մանուշակի գույն ունեցող աչքերը։
Իմ խեղճ գլուխն այնպե՜ս է պտտվում, եվ ես ինձ այնքա՜ն լավ եմ զգում։ Իսկ ահա անմիտ հարևաններն արդեն ինչ-որ բան են խոսում իմ մասին։
Թող այդպե՛ս լինի։

…Մարտի 15-ին կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն:

Բացի հանճարեղ ծաղրածու լինելուց, գրել է նաև շատ գեղեցիկ նովելներ: Ենգիբարյանը ծնվել է Մոսկվայում։ Հայրը  «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը…

Տաթև Հարությունյան




Լրահոս