ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գավառի մանկատնից 16-ամյա աղջիկ է փախուստի դիմել, եւ այս պահին իրավապահները փնտրում են աղջկան։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փախուստից առաջ նրան ծեծել են։
SAMSHYAN.com-ը գրել էր, հունվարի 3-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Գավառի մանկատանը։
Հունվարի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 3-ին Գավառի մանկատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մանկատան սաներից մեկին պատճառել է ֆիզիկական ցավ։
Մանկատան 16-ամյա աղջիկ սանը իրավապահներին հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում մանկատանը կենցաղային հարցերի շուրջ իր հետ վիճաբանել են մանկատան 17-ամյա, 15-ամյա և երկու 16-ամյա աղջիկներ, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Քնար Մանուկյան