Հունվարի 14-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Գորայքից Սիսիանի խաչմերուկ, Լծեն-Տաթև և Տաթև-Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Մարտունիի, Գավառի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: