ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Վարազդխտ Հարությունյանը քիչ առաջ հայտնեց, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։

«Չնայած գեներալի անցած ուղղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։

Միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր՝ Գագիկ Պողոսյանին (Կենտրոն նստավայր)։

Միջնորդության քննության ժամը հստակեցվելուց հետո լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշել է նա։




Լրահոս