
Սերբ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում:
Մելբուրնում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի առաջին մրցակիցը աշխարհի 178-րդ ռակետ խորվաթ Դինո Պրիժմիչն էր:
Մոտ 4 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչն առավելության հասավ 4 սեթերից հետո` 6:2, 6:7, 6:3, 6:4 հաշվով: