Ֆինլանդիայում ստորագրահավաք է սկսվել՝ Իսրայելին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթից հեռացնելու պահանջով։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Ստորագրահավաքի հեղինակները մատնանշում են Իսրայելի ռազմական հանցագործությունները Գազայի հատվածում։ Փաստաթուղթն արդեն ստորագրել են 1,5 հազար ֆին երաժիշտներ ու ոլորտի աշխատողներ։
Ակտիվիստները նաև մեղադրում են տեղական Yle հեռուստաընկերությանը երկակի ստանդարտների մեջ։ Նշվում է, որ հեռարձակողի ներկայացուցիչներն առաջիններից են եղել, ովքեր պահանջել են Ռուսաստանին հեռացնել Եվրատեսիլից Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո, սակայն ոչ մի կերպ չեն արձագանքել Իսրայելի գործողություններին 2023 թվականի աշնանը հակամարտությունը սրվելուց հետո: