ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց խուլիգանություն կատարելու համար մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Հիշեցնենք՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն անցնում է Արամուս գյուղում զենք կիրառելու միջադեպի գործով։

Հիշեցնենք նաև, որ ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ  ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին ձերբակալել են։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա թաքնված է եղել Ջրվեժի «Ժպիտ» հյուրանոցում։




Լրահոս