Հունվարի 14-ին, ժամը 21:11-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղում այրվում է առանձնատուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայիսի 9 փողոցի տներից մեկին կից խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:28-ին, մարվել՝ 22։58-ին: Այրվել է խորդանոցը՝ մոտ 25քմ: