ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի ձեռագիրը. ինչո՞ւ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացվածների տան վրա հարձակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ երեկ գիշեր ժամը 3–ի սահմաններում 16 կրակոց է արձակվել օրերս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա։ Տան անդամները տանն են եղել ու բարեաբախտաբար տուժած չկա։ Նախնական վարկածի համաձայն՝ կրակոցը արձակվել է անձնական հողի վրա, կրակողը եղել է նրա քրոջ ընկերը: Ներկա պահին կա ձերբակալված անձ: Armlur.am-ը կպարզի, թե այդ ինչ անձնական խնդիրներ է ունեցել Ասլիյանը, ոմն «Ուջանցի Արթուրի» հետ, որն էլ տան վրա ավտոմատով է հարձակվել։

Սակայն այս պատմության մեջ կա կասկածելի մեկ հանգամանք։ Նրանք, ովքեր ՔՊ-ից հեռանում են կամ հեռացվում, ավելի ուշ հայտնվում են հետապնդման մեջ ու ձեռագիրը նույնն է, խմբով գնում են ու ՔՊ-ից հեռացվածներից հաշիվ են պահանջում կամ ինչ-որ բան հասկացնում։

ԽՈՍԵՆՔ ՓԱՍՏԵՐՈՎ

2020 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը 44-օրյա պատերազմի ավարտի եւ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից 3 օր անց նոյեմբերի 12-ին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին, որից հետո տեղի ունեցավ նմանատիպ դեպք։

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ էին գնացել։ Նրանք փնտրում էին պատգամավորի տունը։ Խմբի կազմում էին «Իմ քայլը» խմբակցության քարտուղար, ներկայումս Բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը եւ ՔՊ -ական պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ այլ իշխանական պատգամավորներ։

Վարդան Աթաբեկյանը դեպքից հետո հայտնել էր. «Մեքենաներով մոտեցել են իմ տանը, ազդանշանը միացել է: Տեսախցիկներով նայել ենք, տեսել մեքենաներ: Մի տասը հոգի երիտասարդներ, դարպասի դիմաց հավաքված, ուզեցել են նայել ներս՝ 5-10 րոպե: Ոստիկանություն եմ կանչել: Ներսում մարդ է եղել, ես տանը չեմ եղել, ասել եմ՝ դուրս չգաք: Ոստիկանությունը եկել է, ներսից դուրս են եկել, պարզվել է, որ Հակոբ Սիմիդյանն ու Սարգսյան Հայկն են նաև եղել մեջները: Տուն են ուզել գնալ, իմ եղբայրը նրանց ճանաչում է, ասել է՝ Վարդանը չէ, ասել են՝օքեյ: Եղբայրս ասել է, եթե պետք է զանգեք, իրեն տեսեք, հիմա ինքը տանը չէ:

Տեղի է ունեցել այն, որ գիշերը ժամը 01:00-ին հինգ մեքենայով մոտեցել են: Առաջին հայացքից կասկածելի են թվացել, հետո չեմ իմանում՝ ինչի են մոտեցել: Իսկ մինչև հիմա դեռ պարզ չէ, թե ինչու են ուզել ինձ տեսնել, հույս ունեմ կպարզվի»։

Ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի վերջո ինչու էին իշխանական պատգամավորները գնացել իրենց լքած պատգամավորի տուն:

Հիմա էլ ինչ որ մարդիկ հաձակվել է ՔՊ-ից հեռացվածի տան վրա:

Քնար Մանուկյան




Լրահոս