Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 15-ին, գումարել է իր հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրլվել է 29 հարց:
Մասնավորապես, օրակարգում են հետեւյալ հարցերը.
– «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
– «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
– «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
– Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
– «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
– «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր: