«Աղջիկ առևանգելու» հարցը Բամբակաշատում դարձել է դանակահարության պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանակահարություն Բամբակաշատ գյուղում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Բամբակաշատ գյուղից աղջիկ են առեւանգել, եւ առեւանգողները գնացել են ստեղծված իրավիճակի շուրջ զրուցելու հարազատների հետ։

Արդյունքում խոսակցությունը լավ ընթացք չի ունեցել։ Տղայի եւ աղջկա կողմերը սկսել են վիճել, բանը հասել է հայհոյանքներին ու այդ ժամանակ տղայի հարազատներից մեկը հանել է դանակը ու հարվածներ հասցրել մյուս կողմի անձանցից մեկին։

Քնար Մանուկյան




Լրահոս