ArmLur.am-ը այսօր բողոք է ստացել Երևանի Գրիգոր Նարեկացու թիվ 137 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներից։ Նրանք ահազանգում են, որ դպրոցում ջեռուցումը վատ է կատարվում, մինչև դասասենյակի տաքանալը երեխաները վերարկուներով են լինում: Դասասենյակներում 10 աստիճան է լինում տաքությունը: Նրանց խոսքով՝ ջերմամատակարարումը դադարում է առավոտյան ժամը 12։00-ից:
ArmLur.am-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Աննա Զոհրաբյանի հետ, հասկանալու համար, թե ինչ է կատարվում դպրոցում և ինչու է ջեռուցումն այդկեպ կատարվում։
«Հիմա 23, 24, 25 աստիճան է դասասենյակներում, ցուրտ կողմում էլ չենք նստացրել երեխաններին, որովհետև ջերմաստիճանը 18 է, այնտեղի դասասենյաների երեխաներին տեղափոխել ենք տաք կողմերը, որտեղ էլ, որ ցուրտ է, այդտեղ լրացուցիչ պլիտա է միացված և ջերմաստիճանը հասնում է 20 աստիճանի: Ջեռուցումը միացնում ենք երեկոյան 22։00-ին ու չի անջատվում մինչև դասերի ավարտը՝ ժամը 16։00-ն»:
Էմմա Մարտիրոսյան