ՀՀ հպարտ քաղաքացիները շարունակում են տուժել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Հիմա էլ ՀՀ Ազգային ժողովը նախագիծ է քննարկում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից ձեռք բերված բնակարանի համար վերադարձվող եկամտահարկի գումարը չի կարող եռամսյակի համար գերազանցել 750 հազար ՀՀ դրամը:
Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք կբերեն մյուս տարվանից, պետությունը նրանց ամեն եռամսյակ փոխհատուցելու է ոչ թե վճարած ողջ եկամտահարկի գումարը, ինչպես այսօր է, այլ՝ ընդամենը 750 հազար ՀՀ դրամ: Տարբերությունը պետք է վճարի քաղաքացին՝ իր գրպանից:
Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է նախագծի հիմնավորումից՝ «նախագծի ընդունման արդյունքում կզսպվի պետական բյուջեի եկամուտների կորստի աճը, իսկ նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման»:
Այսինքն՝ ՀՀ Կառավարությունը ներկայացրել է նախագիծ, որի ընդունումը դիտարկվում է միայն բյուջեի վրա ծախսային բեռի թեթեւացման տեսանկյունից, իսկ որ այդ թեթեւացումն արվում է ՀՀ քաղաքացու կամ հպարտ քաղաքացու գրպանի հաշվին, արդեն կարեւոր չէ:
Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն անցած տարվա՝ 2023-ի հունիսի 22-ի Կառավարության նիստում հայտարարում էր, թե մեր գործերը, տնտեսական գործերը շատ լավ են։
Այսպիսով, թեեւ մեր գործերը լավ են, այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որը ՀՀ քաղաքացու գրպանին հարվածող օրենք է դառնալու, քանի որ անխոս՝ առաջիկա օրերին կընդունվի Ազգային ժողովի կողմից:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։