ՀՀ Ազգաին ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր պաշտոնը սխալ է գրել. համենայնդեպս նա ստորագրել է այդ սխալով փաստաթուղթը: Եւ այդ սխալը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում:
ArmLur.am-ը ՀՀ Ազգային ժողովի կայքում տեղադրված «ՀՀ ԱԺ 8-րդ գումարման յոթերորդ նստաշրջանի 2024 թ հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը սահմանելու ՀՀ ԱԺ խորհրդի որոշման մեջ» նկատեց կոպիտ սխալը: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի պաշտոնը գրված է «տեղեկալ»:
Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի կազմում ներկայացված են հետեւյալ պաշտոնյաներն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից.
Ալեն Սիմոնյան՝
Ազգային ժողովի նախագահ
Հակոբ Արշակյան՝
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյան՝
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հայկ Կոնջորյան՝
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն (ղեկավար)
Հերիքնազ Տիգրանյան՝
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նարեկ Զեյնալյան՝
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Սարգիս Խանդանյան՝
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Սիսակ Գաբրիելյան՝
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արման Եղոյան՝
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Անդրանիկ Քոչարյան՝
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վլադիմիր Վարդանյան՝
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վահե Ղալումյան՝
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Գեւորգ Պապոյան՝
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նրանց թվում ԱԺ խորհրդի նիստին մասնակցել է նաեւ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որը եթե փաստաթուղթը կարդար, պետք է նկատած լիներ: Սակայն ըստ ամենայնի, նա ձեւական նստում է եւ ոչինչ էլ չի կարդում կամ հասկանում կարդացածից:
Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տեղակալին կամ «աչքի գերանը թողած», ԱԺ ամբիոնից ուրիշի «աչքի փուշն» էր նկատում՝ հայտարարելով, թե ԱԺ-ում իր անունը գրել չիմացող կա: Մինչդեռ իր ղեկավարած կառույցում կոպիտ սխալներով փաստաթուղթ են հանրայնացնում: