«Ժամանակին, երբ Հովհաննես Թումանյանն ասում էր Ամենայն հայոց բանաստեղծ, ոչ ոք չասեց ` ինչ ես ասում, ինչ մեծամիտ ես: Բայց երբ ես ասում եմ, որ ձեր ինքնորոշման առաջնորդին ` Պարույր Հայրիկյանին, արտաքսել են, ես համարվել եմ հայ ժողովրդի արդար իղձերի արտահայտող, ասում են ` ինչ մեծամիտ է, դե դուք ասեք ` ես ով եմ եղել: Դուք չեք ասում, ես եմ ասում»:
Պարույր Հայրիկյան
Դե մի քիչ գովացեք էլի մարդուն, դժվար է՞, չեմ հասկանում: Ախր ամեն մեկը չէ, որ կարող է 43 տարի հալածվել ռուսական «ԿԳԲ»-ի կողմից, և այդպես էլ այդ հզոր կառույցի ձեռքերը նրան չհասնեն, ամեն մեկի վրա չեն կարող կաֆելո ւ մետլախ խփողները 20 սանտիմետր հեռավորությունից 2 կրակոց արձակել , որոնցից մեկն էլ վրիպի: Նման մարդիկ ծնվում են հազարամյակը մեկ: Այնպես որ պետք է գնահատենք, սիրենք և փառաբանենք, հակառակ դեպքում մեզ սպասում է վերջանական բթացումը:
Կարեն Վարդանյան