Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը երկու օրից դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժնի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը ` հավելելով, որ Դավիթ Հակոբյանի վիճակն արդեն լավ է, և ոչ մի լուրջ խնդիր չկա:
«Պարզապես հոսպիտալացումից հետո պետք էր երկու անոթ բուժել»,- նշեց սրտաբանը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հոսպիտալացվել էր սրտի անբավարարվածության պատճառով:
Տաթև Հարությունյան