Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
ԲԸՏՄ-ից հայտնում են, որ, չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ, երկու կազմակերպությունն էլ ապօրինի շահագործել է ստորերկրյա 4-ական հոր։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով՝ ապօրինի 8 հորի շահագործումն էլ կասեցվել է։
Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1 միլիոն 630 հազար դրամ:
Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը ընդհանուր կազմել է 3 միլիոն 821 հազար 940 դրամ»: