ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու ԱԺ նախագահը թքեց քաղաքացու վրա և մնաց անպատիժ․ հարց ՆԳ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը հանցանքի և հանցագրծությունների դեմ պայքարի կառույց է: Բայց ՀՀ-ում լինում են մեր աչքի առջև հանցանքներ, սակայն ենթարյալ հանցագործները անպատիժ ապրում են: ArmLur.am-ն այսօր ասուլիսի ժամանակ մի քանի հարց տվեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։

Քանի որ դուք նախարար եք, քաղաքական թիմի մարդ, խնդրում եմ հստակ պատասխանեք, թե օրինակ ԱԺ նախագահ, ՔՊ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որ հրահանգեց քաղաքացու ձեռքերը ոլորել պահել, թքեց նրա դեմքին, մինչ օրս անպատիժ մնաց, ինչու:

ՔՊ մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Եռաբլուրում սադրեց, հայհոյեց զոհվածի ծնողին, բայց երբ ծնողը ապտակեց, կալանավորվեց միայն ծնողը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որին ոստիկանությունը թմրանյութերը ձեռքին ձերբակալել է 2017-ին, օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանին հրապարակավ սպառնաց կտրել լեզուն և ականջները, եթերում պարծեցավ, թե այո՛, սպառնում եմ, բայց մինչ օրս անպատիժ է… »։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս