
Դանիայում 55 տարեկանում գահ է բարձրացել Ֆրեդերիք 10-րդը՝ հաջորդելով իր մորը՝ 83-ամյա Մարգրեթ 2-րդին, որը վերջին 900 տարվա ընթացքում առաջին միապետն է, ով կամավոր հրաժարվում է գահից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Այս մասին թագուհին հայտարարել էր Ամանորի օրը և հունվարի 14-ին պաշտոնապես ստորագրել է հրաժարականի հռչակագիրը, ապա իր տեղը զիջել որդուն և ասել. «Աստված պահապան թագավորին» ու դուրս եկել սենյակից:
Լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Դանիայում թագադրման արարողության կարգը չի պահպանվել և փաստաթղթի ստորագրումից հետո վարչապետը Դանիայի նոր թագավոր է հռչակել է Ֆրեդերիք 10-րդին:
Արարողության ավարտին թագավորն ու կինը արքունիքի պատշգամբից ողջունել են ժողովրդին: