Լուսանկարը՝ համացանցից
Առաջին անգամ պաշտոնապես հայկական ֆիլմը հասավ Օսկարի շորթլիսթ՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմերից, այդ թվում՝ Վիմ Վենդերսի, Ակի Կաուրիսմյակիի, Ջոնաթան Գլեյզերի եւ այլոց։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն ապաստան հայցողները:
Արսեն Սուրենյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան հայցողները Հայաստանում ազատ տեղաշարժի, աշխատելու, կրթության, անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու, անվճար բուժօգնություն ստանալու եւ մի շարք այլ իրավունքներ ունեն։
Նրանք իրենց իրավունքներից օգտվելիս պետք է հարգեն ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները եւ ազատությունները, պահպանեն հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:
ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապաստան հայցողները պարտավոր են համագործակցել Միգրացիոն ծառայության հետ, տրամադրել հավաստի ու ճշմարիտ տեղեկություններ, վճարել բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, ինչպես Հայաստանի քաղաքացիները: Նրանք պարտավոր են պահպանել Հայաստանի օրենսդրության պահանջները։
ԻՐԱՎԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞վ է հեղինակային իրավունքի իրավատերը:
Սոֆյա Գեւորգյան (26 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական, մտավոր աշխատանքի արդյունքում ստեղծվել է ստեղծագործությունը («Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված):
Հեղինակը կարող է իր բացառիկ գույքային իրավունքները փոխանցել կամ օգտագործման թույլտվություն տրամադրել այլ անձանց, որոնք, հեղինակից ձեռք բերելով այդ իրավունքները, դառնում են ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատեր:
Մտավոր սեփականության գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունների հեղինակները եւ նրանց ժառանգներն ու իրավահաջորդները (որոնք սովորաբար կոչվում են իրավատերեր) օգտվում են «Հեղինակային իրավունքի մասին» օրենքով տրամադրվող իրավունքներից։