
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (71-րդ ռակետ) հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում։
Առաջին շրջանում 21-ամյա թենիսիստուհին մրցել է Չինաստանի ներկայացուցիչ Չժոսուան Բայի հետ ու հաղթել 3 սեթում՝ 4-6, 7-5, 6-2 հաշվով։ Մրցախաղը տևել է 2 ժամ 27 րոպե։
Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, հույն Մարիա Սակարին, որը 6-4, 6-1 հաշվով հաղթել է Ճապոնիան ներկայացնող Նաո Հիբինոյին։