Ուկրաինան կցանկանար ավելի դինամիկ հարաբերություններ Չինաստանի հետ և կարծում է, որ Պեկինը կարող է դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան լեհական Uklad Sil ամսագրին տված հարցազրույցում։
«Մենք ցանկանում ենք ավելի դինամիկ հարաբերությունների հասնել Չինաստանի հետ: Մենք հավատում ենք, որ նրանք խաղացող են, որոնք կարող են դեր խաղալ Ուկրաինայում խաղաղության վերականգնման գործում: Բայց մենք այս երկխոսությունը հաստատում ենք որպես Արևմտյան երկիր», – ասել է Կուլեբան:
Նախօրեին Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակն ասել էր, որ Կիևը ափսոսում է, որ Չինաստանը չի մասնակցում այսպես կոչված «խաղաղության բանաձևի» շուրջ բանակցություններին, որն առաջ է տանում Ուկրաինան։