Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, երեկվա դրությամբ , դեռ որևե պաշտոնի նշանակված չէր:Կարապետյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 28-ին , և պաշտոնական պատճառաբանությունն այն էր
, որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել: Խոսվում էր , որ
նա բարձր պաշտոն է զբաղեցնելու Մոսկվայում: Ռուսական մամուլն էլ հրաժարականից
մեկ օր հետո գրեց, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դառնալու է ռուսական “Գազպրոմ”
ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի ղեկավար: Երեկ սակայն, “Գազպրոմի”
կայքում Կարեն Կարապետյանի նշանակման մասին ոչինչ նշված չէր:Ընկերության հեռաղոսահամարներն էլ լռում էին: Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ նշանակումը դեռ չի եղել , ընդ որում` հավելելով, որ Կարապետյանը Միլլերի տեղակալ չի նշանակլվելու: Այս ընթացքում, ի դեպ, կարծիքներ
են հնչել , որ Կարապետյանը որևէ պաշտոնի չի նշանակվելու: Երևանի նախկին քաղաքապետի մերձավորները, սակայն , պնդում են , որ նշանակումը կլինի առաջիկա ամսվա ընթացքում: Կամ էլ` հը-ը:
Հայկական Ժամանակ. Կարեն Կարապետյանը դեռ անգործ է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ