Ալեն Սիմոնյանը մամուլի նոր քարտուղար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 15-ին կարգադրություն է ստորագրել մամուլի նոր քարտուղարի նշանակման մասին:

Կարգադրության մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ն.Ղուլյանի 2024 թվականի հունվարի 15-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի հունվարի 15-ից Նելլի Ղուլյանին նշանակել Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար»:

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին Ծովինար Խաչատրյանն ազատվել էր ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:




Լրահոս