
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` մարտի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ: Այդ մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց: