ՖՈՏՈ. Լոս Անջելեսում կայացել է «էմմի» 75-րդ մրցանակաբաշխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդի աստղերը հունվարի 15-ի երեկոյան հավաքվել են Լոս Անջելեսի «Փիքոք» թատրոնում՝ մասնակցելու 75-րդ «Էմմի» մրցանակաբաշխությանը: Երեկոն վարել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Էնթոնի Անդերսոնը:

Հումորային հեռուստատեսային նախագծում գլխավոր դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Քուինթա Բրանսոնը, իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում Ջերեմի Ալեն Ուայթը: Դրամատիկ հեռուստատեսային նախագծի «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն դերասան» անվանակարգերում հաղթող են ճանաչվել Սարա Սնուքը և Սթիվեն Յոնը, «Լավագույն ռեժիսոր» են ճանաչվել Քրիստոֆեր Սթորերը և Մարք Միլոդը:




Լրահոս