ՖՈՏՈ. Շքեղ զգեստներ, արտահայտիչ դիմահարդարում, արժեքավոր զարդեր. «Էմմի» մրցանակաբաշխության լուքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային աստղերը փայլել են «Էմմի»-ի 75-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգին:
Դերասանուհի Սելենա Գոմեսը կրել է աշխարհահռչակ մոդելավորող Օսկար դե Լա Ռենտայի հեղինակած զգեստներից՝ գինեգույն տերևանման նախշերով, որն ունի ավելի քան 450 հազար փայլուն քարեր: Իր տեսքն ամբողջական դարձնելու համար երգչուհին կրել է ադամանդյա վզնոց՝ Tiffany & Co. Ընկերությունից:

Գրող, մոդել և ակտիվիստ Պադմա Լաքշմին, ով կարմիր գորգին ներկայացել է 13-ամյա դստեր հետ, կրել է փայլուն կանաչ զգեստ, իսկ «Ուեդնզդեյ» ֆիլմից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Ջեննա Օրտեգան նախապատվությունը տվել է պաստելային երանգներին՝ կրելով ծաղկավոր երեկոյան զգեստ, որոնք համադրել է դասական բարձրակրունկների հետ:

Կարմիր գորգով են անցել նաև բրիտանացի օպերային երգչուհի Հաննա Ուեդինգհեմը, գրող, դերասանուհի և երգչուհի Տարաջի Հենսոնը, մոդել Սուկի Ուոթերհաուսը, դերասանուհի Այո Էդեբիրին և այլոք:

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը կայացել է հունվարի 15-ին Լոս Անջելեսում:




Լրահոս