Ժողովուրդ. Հոգեկան հիվանդ ա, նարկոման է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Սիլվա Համբարձումյանը նախօրեին տված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լիճվազք-Թեյի իր ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ

սարքավորում: Ավելին, այն այժմ գտնվում է Խաչատրյանին պատկանող “Գեղվա ձոր”

հանքավայրում: Իսկ Սուրեն Խաչատրյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում

հայտնեց, որ ինքը ոչ թե գողացել է այդ սարքավորումը,

այլ` գնել: «Նա հոգեկան հիվանդ ա, ու ես

երկուշաբթի օրը դատի եմ տալու իրան: Թող գա, դատարանում ապացուցի, որ գողացել եմ»,- ասաց Ս.Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց

նաև Սիլվա Համբարձումյանի հետ, ով ասաց, որ ինքը չի վախենում դատարանում իրականությունը բացահայտելուց: “Ինքը հայտնի նարկոման է, եթե չգիտեք,

ասեմ: Իր եղբայրը, տղան, բոլորը նարկոման են, իր տղային թմրամոլության համար բռնել, բաց են թողել”,-

ի պատասխան Խաչատրյանի մեղադրանքների` ասաց տիկին

Համբարձումյանը` վերահաստատելով իր վճռականությունը:




Լրահոս