Ադրբեջանի նախագահական ընտրություններին Եվրախորհրդարանից դիտորդներ չեն լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջան՝ դիտարկելու փետրվարին նախատեսված նախագահի ընտրությունը: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ։

«Եվրոպական խորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի ո՛չ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները»,- նշել են եվրապատգամավորները:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, նշում են, որ Բաքուն ինքը հրավեր չի ուղարկել Եվրախորհրդարան»:




Լրահոս