Վերջին շրջանում ի՞նչ խնդիրներով են դիմում սեքսապաթոլոգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում սեքսապաթոլոգին դիմում եմ հիմնականում տղամարդիկ, չնայած նրանցից շատերն այցելում են բժշկի իրենց կանանց ուղղորդմամբ, ովքեր ավելի զգայուն ու ուշադիր են այդ հարցերում:

Այդ մասին Armlur.am-ի հետ զրույցում իր մասնագիտական դիտարկումներով կիսվեց բժիշկ-սեքսապաթոլոգ  Սևադա Հակոբյանը: Նրա խոսքով  ՝  տղամարդիկ սեքսապաթոլոգին հիմնականում դիմում են էրեկցիայի խանգարման, վաղաժամ սերմնաժայքման և բորբոքային պրոցեսներով պայմանավորված խնդիրներով, իսկ կանայք ՝  օրգազմի բացակայության, սեռական ցանկության նվազման կամ բացակայության, ինչպես նաև բորբոքային պրոցեսներով պայմանավորված խնդիրների դեպքում:

Սևադա Հակոբյանը հավելեց նաև, որ վերջին շրջանում շատացել է վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներով հիվանդների թիվը, ըստ նրա, անպտղությունն առավել մեծացել է տղամարդկանց շրջանում:

Սեքսապաթոլոգի խոսքով ՝   զույգերի համատեղ այցը բժշկին թույլ կտա արագ և արդյունավետ բուժում իրականացնել: Սևադա Հակոբյանի փոխանցմամբ ՝  մեծ է նաև սեռական կյանքով ապրող, բայց  ամուսնության մեջ չգտնվողների թիվը:

Լիլիթ Լալայան




Լրահոս