ՖՈՏՈ. «Ես շատ ուրախ եմ քո մայրիկը լինելու համար». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է դստեր ծննդյան տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ հեռուստաաստղ, SKIMS և SKKN ապրանքանիշերի հիմնադիր Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է արել՝ շնորհավորելով դստեր տարեդարձը:

Հեռուստաաստղը սուրբծննդյան տոնակատարությունից արխիվային լուսանկարներ է հրապարակել կրտսեր դստեր՝ Չիկագոյի հետ, որին կից գրել է. «Ուրախ 6-րդ տարեդարձ Չիկագո … Դու այնքան ուժեղ և քաղցր ես, այնքան սիրալիր բոլորի հանդեպ քո շրջապատում»: Նա հավելել է, որ շատ է սիրում դստերը և չի հավատում, որ նա արդեն 6 տարեկան է:

«Ես շատ ուրախ եմ քո մայրը լինելու համար», – գրել է Քարդաշյանը՝ ավարտելով խոսքը:
Ավելի ուշ հեռուստաաստղը, իր ինստագրամյան էջր «Սթորիզ» բաժնում կադրեր է հրապարակել դստեր տարեդարձի խնջույքից:




Լրահոս