Ահազանգ․ աշխատանքային գործակալությունը պահանջում է 3000 դրամ՝ գրանցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել «Ջոբ Մարկետ» աշխատանքային գործակալության խաբեության մասին: Նրանց խոսքով՝ դիմելով գործակալությանը աշխատակիցները պահանջում են վճարել 3000 դրամ՝ գրանցման համար:

«Իրենց պայմանների մեջ է մտում մեկ տարվա ընթացում աշխատանքով ապահովել, սակայն այս ընթացքում միայն մեկ անգամ է աշխատանքի առաջարկ եղել: Ինձ գործակալությունից մի հեռախոսահամար փոխանցեցին, ասացին զանգի, կմոտենա, հարցազրույց կվերցնի: Նորից ինչ-որ թուղթ բերեցին, ասացին լրացրա, ես ասացի, որ գործակալությունում արդեն լրացրել եմ այդ տվյալները, իրենց պատասխանը եղավ այն, որ հաշվի գործակալությունը չկա, նորից լրացրա, գցիր արկղի մեջ, եթե քո անհրաժեշտությունը լինի՝ քեզ կկանչենք»,- մեզ հետ զրույցում պատմեց քաղաքացին, ով դիմել է գործակալությանը:

Քաղաքացին բազում անգամներ փորձել է կապ հաստատել գործակալության հետ, սակայն նրանց չի հաջողվել:

«Ջոբ Մարկետ» գործակալության տնօրեն Իլիանա Թևանյանը մեզ հետ զրույցում հատաստիացնում է, որ չի կարող նման բան լինել:

«Մեզ մոտ չկա գրանցված մի մարդ, ով դժգոհ է մեզնից ու ում ընդամենը մեկ հայտ ենք ուղարկել: Հենց տեղում ոչ մի գրանցված մարդու մեկ հայտով չենք ուղարկում աշխատանքի, մենք իրենց տրամադրում ենք նվազագույնը 2 տարբերակ, որ հենց ինքը լինի ընտրողը»,-ասաց նա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս