UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 25 հազար եվրո է փոխանցել իր հայրենակից, MMA-ի մարտիկ Ռայան Կյորտիսին, որը ծանր վնասվածք էր ստացել:
Կյորտիսը մարզման ժամանակ վնասել էր ողնաշարը, որի պատճառով պարալիզացվել էին նրա ոտքերն ու ձախ ձեռքը: Մարտիկին տեղափոխել էին հիվանդանոց և անմիջապես վիրահատել:
Իռլանդացին հիվանդանոցում կանցկացնի նվազագույնը 5 ամիս:
«Աջակցում եմ և ամենայն բարիք եմ մաղթում Ռայանին: Նա փոքրիկ դուստր ունի, նրա ընտանիքը մեր աջակցության կարիքն ունի»,- սոցցանցերում գրել է Մաքգրեգորը:
Կյորտիսը MMA-ում 6 հաղթանակ ունի և 4 պարտություն: 2019-ին նա մեկ մենամարտ էր անցկացրել Bellator-ում և հաղթել էր: