«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգն ընկել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի կամ բոլորին հայտնի Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի, ինչպես նաեւ Սիսիանի զինվորական հոսպիտալի ներկայիս պետ Դանիել Մկրտչյանի հետեւից:
Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ սա աբսուրդ քրեական գործ է, որն արդեն գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում:
«Նախ՝ նշեմ՝ մոտ 20 միլիոն դրամի յուրացման մասին է խոսքը, եւ ինքներդ կարող եք գալ դատարան արդեն ու տեսնել, թե ինչպես են մարդկային կյանքեր փրկած անձանց դիզվառելիքի հափշտակման մեջ մեղադրում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան