Ջիվան Ավետիսյանի «Քաղաքացիություն չունեցող դիվանագետը»՝ MIDPOINT Cold Open ծրագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ «Քաղաքացիություն չունեցող դիվանագետը» ութ մասից բաղկացած հեռուստասերիալ-նախագիծը ընտրվել է MIDPOINT Cold Open ծրագրում: Այս մասին հայտարարվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

«Մեր նոր նախագծերից մեկը՝ «Քաղաքացիություն չունեցող դիվանագետը»՝ Դիանա Աբգարի մասին հեռուստատեսային մինի-սերիալը, ընտրվել է MIDPOINT Cold Open ծրագրի համար WEMW 2024-ի Drama Series Inspirational Lab-ի շրջանակներում», – նշվել է հիմնադրամի էջում և հավելվել, որ ծրագիրը կանցկացվի Իտալիայի Տրիեստ քաղաքում հունվարի 21-ից 24-ը:

Նշենք, որ MIDPOINT ինստիտուտը կազմակերպում է տարբեր ծրագրեր՝ սցենարների և նախագծերի մշակման, հետարտադրական փուլի աջակցության, ինչպես նաև ֆիլմասպարեզում խորհրդատուների և ղեկավարների կրթության ուղղությամբ:




Լրահոս