Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի հարավային բնակավայրերի ուղղությամբ՝ հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Ըստ ԶԼՄ-ների՝ հրթիռակոծությունն արձանագրվել է Գազայի հատվածի կենտրոնական շրջաններից, որտեղից երեկ դուրս են բերվել իսրայելական բանակի ստորաբաժանումները։

Ավելի վաղ՝ Իսրայելի պաշտպանության նախարարը տեղեկացրել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական բանակի գործողության ինտենսիվ փուլն ավարտվել է, հարավում մարտերը ևս «շուտով կդադարեցվեն»:

Յոավ Գալանտը նշել է, որ դրանից հետո ՑԱՀԱԼ-ը կանցնի հաջորդ փուլին: Նա հավելել է, որ ՑԱՀԱԼ-ն այժմ աշխատում է ահաբեկչության թեժ կետերում դիմադրության օջախները վերացնելու ուղղությամբ:




Լրահոս