
ԱԺ պաշտպանության, ազգային
անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն
է տվել ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես եւ Գալուստ Սահակյանների «Մասնավոր պահնորդական
ծառայության մասին» օրենքի նախագծին, որին միացել է նաեւ Դաշնակցությունը: Նախագիծն
ընդգրկվել է ԱԺ քառօրյայի օրակարգ: Ինչպես եւ սպասվում էր` խիստ սահմանափակվել է թիկնազորային
եւ պահնորդական ծառայություններ մատուցող անձանց թիվը: Օրենքում նաեւ սահմանված է,
որ պահնորդները, որոնք կիրականացնեն վճարովի ծառայություն կամ իրավաբանական անձի կարգավիճակ
ունեցող կազմակերպությունները, պետք է ունենան արտոնագիր, սերտիֆիկացված լինեն, հատուկ
դասընթացներ անցած լինեն եւ այլն: Հովհաննես Սահակյանը նշեց, որ անձին մատուցվող ծառայությունը
կարող է լինել ոչ ավել, քան 3 հգուց բաղկացած անձնակազմը եւ մեկ մեքենան: Հիշեցնենք,
որ սա Սերժ Սարգսյանի` 2010 թվականի ՀՀԿ-ի
20-ամյակի հոբելյանական ելույթի օրենսդրական շարունակությունն է: Նշենք, որ այս սահմանափակումները
չեն վերաբերում ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին, որոնց դեպքում դաշտը կարգավորվում
է այլ օրենքով: