«Կանգ չենք առնելու»․ Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հայտարարությամբ է հանդես եկել։

«Միայն վերջին 5 օրվա ընթացքում Սիրիայում և Իրաքում մեր օդային գործողությունները խոցել են 114 թիրախ և վնասազերծել 78 ահաբեկիչների։ Մեր ոստիկանության և ժանդարմերիայի գործողությունների ընթացքում տարեսկզբից բերման է ենթարկվել ահաբեկչության հետ կապ ունեցող 465 անձ։ Հրահանգել ենք մեր անվտանգության ուժերին վերացնել բոլոր ահաբեկչական տարրերը, որոնք նրանք հայտնաբերել են, անկախ նրանից, թե ով է նրանց կողքին, շրջապատում կամ հետևում»,- ասել է նա:

Էրդողանի խոսքով՝ հունվարի 12-ից Ազգային հետախուզական կազմակերպությունը ոչնչացրել է ահաբեկչական կազմակերպությանը պատկանող 60 կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ և զինամթերքի պահեստ։

«Ահաբեկչությունն իր սկզբնաղբյուրում ոչնչացնելու Թուրքիայի վճռական ռազմավարությունը մեծագույն մտահոգություն է առաջացնում նրանց համար, ովքեր ցանկանում են մեր տարածաշրջանում «ահաբեկիչ» ստեղծել: Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ չեն քանդվել ահաբեկիչների բոլոր բները»,- ասել է նա։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ հակաահաբեկչական գործողությունները շարունակվելու են, և «եթե իրենց տված խոստումները չկատարվեն, ապա ոչ ոք չի կարող առարկել, որ Թուրքիան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի սեփական անվտանգությունն ապահովելու համար»։




Լրահոս