Կարևորվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների զարգացման միտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայմիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալսալամին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման միտումները և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:




Լրահոս