
Թերթը գրում է, որ ԱԺ
նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն ինչ-որ չափով վարչապետ Տիգրան Սարգսյանի հաջողությունն էր, քանի որ նրանք բացահայտ հակամարտության մեջ էին: “Բայց Տիգրան Սարգսյանի հաջողությունը կատարյալ կլինի, եթե Աժ նախագահ ընտրվի Սամվել Նիկոյանը, որը համարվում է վարչապետի թիմի ներկայացուցիչ
եւ մշտապես հակադրվում էր Հովիկ Աբրահամյանին: Որոշ դեպքերում որպես մամուլում Աբրահամյանի դեմ տպագրվող հոդվածների տեղեկատվական աղբյուր նշվում էր Նիկոյանի անունը: Պետք է նկատի ունենալ
նաեւ, որ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, Տիգրան Սարգսյանի օգնականն է”,-
գրում է “Հրապարակ”-
ը: