ԱՄՆ-ն հարված է հասցրել Եմենին՝ հութիների հականավային հրթիռները ոչնչացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան ուժերը հականավային հրթիռները ոչնչացնելու համար հարված են հասցրել Եմենի տարածքին, որը վերահսկվում է հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Եմենի հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Իսրայելի տարածքին և թույլ չի տա, որ դրա հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ Էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև Պաղեստինյան անկլավում գործողությունը դադարեցվի: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաշվարկներով՝ անցած տարվա նոյեմբերի կեսերից հութիները Կարմիր ծովում գրոհել են ավելի քան 20 քաղաքացիական նավ:




Լրահոս