ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի քաղաքական ապագան կործանվում է: Armlur.am լրատվականի թղթակիցը հետաքրքրվեց ` արդյոք ԱԻՄ առաջնորդը, որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, չի միանա ԱԺ ոչ չորս իշխանական ուժերին, որոնք ևս ընդհանուր առմամբ պայքարում են Հայաստանի պայծառ ապագայի համար:
Հայրիկյանն ասաց, որ առանց ԱԻՄ-ի Հայաստանի կյանքում ոչ մի լավ բան չի կատարվել:
«Հայ ժողովուրդը երբեք խնդիր չունի, քանի որ ունի իր Նելսոն Մանդելան, որը պատրաստ է այսօր էլ ծառայել: Այդ քաղաքական ուժերը իրար հետ համագործակցելուց դեռ տարիներ առաջ պետք է հստակ ունենային իրենց նպատակներն ու իղձերը: Մերոնք ընդունել են եվրոպական այլադակությունները, (էդ գենդերային օրենքն էլ ընդունեցին) այն դեպքում, երբ Եվրոպան ունի նաև լավ արժեքներ: Այդ քաղաքական ուժերը ձգտում են դեպի Մաքսային միություն, իսկ ՄՄ-ին ձգտողները ռուսական հարճեր են ՝ «КГБ»-ի գործակալներ: Այդ ծախուներն ի՞նչ պիտի անեն էս ազգի համար: Երբ կասեք, թե այդ չորս ուժերից որոնք են դեմ ՄՄ-ին, ես էլ կասեմ ` եղավ այդ մարդկանց հետ կարելի է ճանապարհ գնալ»,- եզրափակեց Հայրիկյանը: