Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը և Էրիկ Չաքրյանը:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 4 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է:
Կանանց մրցաշարում հաղթանակի հասան Աննա Խաչատրյանը և Մելինե Հարությունյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Գասպարյան-Գաբոյան, Գևորգյան-Գրիգորյան, Ստեփանյան-Ավետիսյան պարտիաները:
Մրցաշարային աղյուսակի առաջատարները 4-ական միավորով Սուսաննա Գաբոյանն ու Միլենա Գասպարյանն են: