Վերին Լարսով դեպի ՌԴ սահման ճանապարհը փակ է բեռնատարների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի՝ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի ուղղությամբ ավտոճանապարհին տրանսպորտային միջոցների տեղաշարժը կրկին սահմանափակվումել է կցորդով և կիսակցորդով մեքենաների համար, հայտնում են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից։

Մասնավորապես, ձյան և մերկասառույցի պատճառով սահմանափակումներ են մտցվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում։

Այս հատվածում մնացած երթևեկությունը անդադարշարժվում է միայն ձնահոսքից պաշտպանված թունելներով։ Այս ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, կամ, այսպես կոչված, Վրաստանի ռազմական ճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Իսկ Կազբեգ-Վերխնիին Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է։




Լրահոս