
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօր չի մասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ոչ, չենք մասնակցելու»,- ասաց Մամիջանյանը։
«Հայաստան» խմբակցությունից էլ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ իրենք մասնակցելու են այսօրվա ԱԺ-կառավարություն հարցուպատասպանին
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Խորհրդարան, քանի որ ԱԺ պատգամավորների հետ հարցուպատասխան է սպասվում։
Քրիստինա Մուշեղյան