Արցախյան գյուղերում սկսվել են հայկական հետքերը՝ գերեզմաները վերացնելու գործընթացը. Արմինե Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 15-ին ադրբեջանական Milli TV յութուբյան ալիքում տեղադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Արցախի Հաթերք գյուղի՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում և նրան հարակից տարածքում: Տեսանյությում երևում է, թե ինչպես է հուշահամալիրը և շրջակա գերեզմանոցը ենթարկվել են վանդալիզմի:

«Փաստորեն գյուղերում սկսվել են հայկական հետքերը՝ գերեզմաները վերացնելու գործընթացը։ Այս գործընթացը նորություն չէ, մենք դժբախտաբար ունենք նաև դրա նախադեպը և՛ Նախիջևանում, և՛ Արցախում»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ սա էլ հերթական վանդալիզմն է, որը եղել է Հաթերք և Հադրութի Հակակու գյուղերում:

«Վրեժխնդրության ինչ-որ մի բան էլ կար, որովհետև, ինչքան հասկացա Ադրբեջանից ինչ-որ մեկը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր զոհված ազատամարտիկների գերեզմանի մոտ կանգնած հստակ խոսում էր»,-ասաց Արմինեն:

Նրա կարծիքով՝ նրանց այս քաղաքականությունը շարունակվելու է: Արցախի հայկականությունը հաստատող բավականին մեծ փաստարկ են հայկական գերեզմանոցները, որ այստեղ դեռ հին ժամանակներից ապրել են հայերը, նրանք էլ ամեն ինչ անելու են հենց այդ փաստերը վերացնելու համար:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս