Ապօրինի տաքսիստներին Ռուսաստանում կտուգանեն 30.000 ռուբլով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսահպատակներն ու այն արտասահմանցի տաքսիստները, որոնց գործունեությունը լիցենզավորված չի լինի, ստիպված կլինեն վճարել 30.000 ռուբլի տուգանք:

Եթե նույն զանցանքով տաքսիստը ձերբակալվի երկրորդ անգամ, ապա նա հրաժեշտ կտա վարորդական իրավունքին:

Համապատասխան օրինագիծը տեղադրվել է Պետդումայի կայքում:

Ուղևորների փոխադրումները տաքսի ծառայության միջոցով առանց օրինական փաստաթղթերի իրականցնելու դեպքում կպատժվի 30.000 ռուբլի տուգանքով, նշվում է Դումայի հայտարարության մեջ:

Երկրորդ անգամ նույն խախտումն արձանագրելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից կզրկվի երեքից վեց ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ դեռ 2012 -ի հուլիսից տաքսու վարորդները պարտավորվում են ունենալ լիցենզիա և մեքենայի վրա տեղադրել տաքսու նշանը:Անցած տարվա հուլիսից տաքսու վարորդներից պահանջվում էր ներկել մեքենաները դեղին գույնով:

 




Լրահոս