Շմոլ գազի հետևանքով հոսպիտալացվել է 3 երեխա և երկու մեծահասակ․ Շուշան Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը սոցցանցի իր էջում հայտնել է․

««Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազի հետևանքով հունվարի 16-ի լույս 17-ին հոսպիտալացվել է 3 երեխա և երկու մեծահասակ:

Նույն հասցեից հոսպիտալացվածներն են 2016 թվականին ծնված մեկ և 2020 թվականին ծնված երկու երեխա, ինչպես նաև երկու կին:

Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը: Թե՛ երեխաները, թե՛ մայրերը ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն:

Բուժման արդյունքում պացիենտների մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք շուտով դուրս կգրվեն համալսարանական հիվանդանոցից»:




Լրահոս