Փետրվարի 2-18-ը Դոհայում կկայանա լողի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ստուգատեսին մասնակցելու է 190 երկրի 2600 լողորդ: Հայաստանը ներկայացնելու են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը:
Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել հունիսին Բելգրադում նախանշված Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է լինելու Օլիմպիական խաղերի համար: