
ԱԻՄ առաջնորդն այսօր անդրադառնալով Ղրիմում ստեղծված իրավիճակին և զուգահեռներ անցկացնելով Ղրիմի իրավիճակը արցախյան հակամարտության միջև, ասաց, որ Ղրիմում տեղի ունեցող հանրաքվեն չի կարող ազատ համարվել, քանի որ կա Ռուսաստանի գործոնը:
Արդյոք Ղրիմի իրավիճակը կարող է ազդել արցախյան բանակցային գործընթացի վրա` հաշվի առնելով նաև այն, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի այցը Ադրբեջան, ինչպես նաև հայ- ադրբեջանական հարաբերությունների սրման մասին պարբերաբար հնչող հայտարարությունները: ԱԻՄ առաջնորդի խոսքով` մեզ համար շահեկան է ԼՂ խնդիրը միջազգայնացված պահելը: «Բայց կա նաև վտանգ այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է տրոհվել»,- կարծում է Հայրիկյանը` հավելելով, որ ՌԴ-ը կարծես սկսել է դա անուղղակիորեն հասկացնել: